Կայքը կառուցման փուլում է:
  • English
  • Русский
Հաճախ տրվող հարցեր Տեսասրահ Տեսագրություններ Կոնտակտներ Հետադարձ կապ
  • English
  • Русский
Հաճախ տրվող հարցեր Տեսասրահ Տեսագրություններ Կոնտակտներ Հետադարձ կապ
  • Ախտորոշում
    • Ախտորոշում տանը
      • Բժշկի խորհրդատվություն տանը
      • Լաբորատոր ախտորոշում տանը
      • Ուլտրաձայնային ախտորոշում տանը
      • Ռենտգեն ախտորոշում տանը
    • Լաբորատոր ախտորոշում
      • Էքսպրես լաբորատոր ախտորոշում
    • Կանխարգելիչ հետազոտություն (CHECK-UP)
      • Կանխարգելիչ հետազոտություն (CHECK-UP) մեծահասակների համար
    • Ճառագայթային ախտորոշում
      • Համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) 
      • Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)
      • Ռենտգեն ախտորոշում
    • Մարսողական համակարգ (գաստրոէնտերոլոգիա)
      • Ստամոքսի և աղիների էնդոսկոպիկ հետազոտություն
    • Շնչառական համակարգ
      • Շնչառական պոլիգրաֆիա
      • Սպիրոմետրիա (արտաքին շնչառության ֆունկցիայի հետազոտություն)
    • Ոսկրա-հոդային համակարգ (վնասվածքաբանություն, օրթոպեդիա)
      • Ոտնաթաթի ախտորոշում
    • Սիրտ-անոթային համակարգ (կարդիոանգիոլոգիա)
      • Անոթների դուպլեքս սքանավորում
      • Էխոսրտագրություն
      • ՀՏ-անգիոգրաֆիա
    • Ֆունցկիոնալ ախտորոշում
      • Ուլտրաձայնային ախտորոշում
  • Բուժում
    • Աչքի հիվանդություններ (ակնաբուժություն)
      • Ակնաբույժի ամբուլատոր ծառայություններ
      • Աչքի պտոզի շտկում
      • Կատարակտի վիրաբուժություն
      • Կեռատոկոնուսի բուժում
      • Շլության վիրաբուժական շտկում
      • Սկլերոպլաստիկա (կարճատեսության վիրահատական բուժում)
      • Տեսողության լազերային շտկում
    • Գինեկոլոգիա
      • Արհեստական բեղմնավորում
      • Գինեկոլոգի ամբուլատոր ծառայություններ
      • Հղիության վարում
    • Ընդհանուր վիրաբուժություն
      • Ճողվածքների բուժում
    • Թերապիա
      • Ամբուլատոր միջամտություններ
      • Բժշկի խորհրդատվություն
    • Մանկաբուժություն (պեդիատրիա)
      • Երեխայի որդեգրման տեղեկանք
      • Մանկաբույժի ծառայություններ
      • Մանկական ստոմատոլոգիա
      • Վարձակալությամբ տրվող մանկական կշեռք
    • Մարսողական համակարգ (գաստրոէնտերոլոգիա)
      • Լեղուղիների ստենտավորում
      • Լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսյին գեղձի վիրաբուժություն
      • Հաստ և ուղիղ աղիների վիրաբուժություն
      • Ստամոքսի և բարակ աղիների վիրաբուժություն
    • Միզասեռական համակարգ (ուրոլոգիա)
      • Անմիզապահության բուժում
      • Միզաքարային հիվանդությունների բուժում
      • Տղամարդու վերարտադրողական համակարգի հիվանդություններ (անդրոլոգիա)
    • Նյարդային համակարգ
      • Կրանիոպլաստիկա (գանգաթաղի վերականգնողական վիրահատություններ)
      • Վերտեբրոպլաստիկա (ողնաշարային կոմպրեսիոն կոտրվածքների բուժում)
    • Շնչառական համակարգ
      • Թթվածնային թերապիա
      • Թոքային վիրաբուժություն
      • ՍԻՊԱՊ-թերապիա (քնի ապնոէի/շնչարգելության բուժում)
    • Ոսկրա-հոդային համակարգ (վնասվածքաբանություն, օրթոպեդիա)
      • Հոդերի էնդոպրոթեզավորում (վնասված հոդերի փոխարինում պրոթեզով)
      • Վերականգնողական օրթոպեդիա
    • Ուռուցքաբանություն (օնկոլոգիա)
      • Օրթոպեդիկ ուռուցքաբանություն
      • Կրծքագեղձի վիրաբուժություն
    • Պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժություն
      • Ռինոպլաստիկա (քթի բնածին եւ ձեռքբերովի դեֆորմացիաների ուղղում)
    • Սիրտ-անոթային համակարգ (կարդիոանգիոլոգիա)
      • Անոթային վիրաբուժություն
    • Ստոմատոլոգիա
      • Ատամների բուժում
      • Ատամների իմպլանտացիա
      • Ատամների պրոթեզավորում
      • Բերանի խոռոչի մասնագիտական հիգիենա
    • Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
      • Ականջի արմատական վիրահատություն
      • Տիմպանոպլաստիկա (թմբկաթաղանթի փոխպատվաստում)
      • Տոնզիլէկտոմիա (քմային նշիկների հեռացում)
      • Քիթ-կոկորդ-ականջ ամբուլատոր միջոցառումներ
  • Առողջարարական
    • Շնչառական համակարգ
      • Հալոթերապիա (աղային թերապիա)
    • Ոսկրա-հոդային համակարգ (վնասվածքաբանություն, օրթոպեդիա)
      • Պեդօրթիկ ծառայություն
      • Պոդիատրիկ ծառայություն
    • Ֆիզիոթերապիա
      • Բուժական մասաժ
      • Էլեկտրաֆորեզ
      • Կենսաբանական հետադարձ կապ
      • Կինեզոթերապիա (բուժական գիմնաստիկա)
      • Կրիոթերապիա (բուժում ցրտի միջոցով)
      • Հարվածա-ալիքային թերապիա
      • Ֆոնոֆորեզ
  • Ավանդական
    • Արևելյան բժշկություն
      • Արոմաֆիտոթերապիա (բուժում բույսերի ցնդող արոմատիկ նյութերով)
      • Համամ (արևելյան բաղնիք)
      • Սթոուն-թերապիա (բուժում քարերով)
      • Վակուումնային մերսում
    • Ֆիզիոթերապիա
      • Ցեխաբուժություն
      • Օզոնաթերապիա
  • Կոսմետոլոգիա
    • Էսթետիկ կոսմետոլոգիա
      • Դեմքի էքսպրես խնամք
      • Եղունգների աճեցում
      • Թարթիչների աճեցում
      • Լազերային էպիլյացիա
      • Կոսմետիկ դաջվածքի (տատու) լազերաին հեռացում
      • Կոսմետիկ մերսում
      • Մաշկի պրոֆեսիոնալ խնամք
      • Մարմնի պարուրումներ
      • Մշտական դիմահարդարում (կոսմետիկ դաջվածք)
      • Սոլյարի
      • Փիլինգ (մաշկի խորը մաքրում)
    • Թերապևտիկ կոսմետոլոգիա
      • Մաշկի գունաբացում և սպիտակեցում
      • Անոթների լազերային հեռացում
      • Բիոռևիտալիզացիա (բիովերականգնում)
      • Բոտոքս (բոտուլինային տոքսինի ներարկումներ)
      • Թալասոթերապիա (բուժում ծովային ջրով)
      • Լազերային երիտասարդացում
      • Լիֆտինգ թերապիա
      • Կարբոքսիթերապիա
      • Կրիոթերապիա կոսմետիկ նպատակով
      • Հակակուպերոզային թերապիա
      • Հակացելյուլիտային միջոցառումներ
      • Հիպերհիդրոզի (բարձր քրտնարտադրության) բուժում
      • Մազերի խնամք
      • Մաշկի գոյացությունների լազերային հեռացում
      • Մաշկի գոյացությունների հեռացում
      • Մաշկի լազերային հղկում
      • Մաշկի տակ առաջացած ձգումների հեռացում
      • Մեզոդիսոլյուցիա
      • Մեզոթերապիա
      • Միոստիմուլյացիա
      • Ուլտրաձայնային թերապիա
      • Պարաֆինաթերապիա
      • Պելեվե (մաշկի ոչ վիրահատական ձգում)
      • Պիգմենտային բծերի լազերային հեռացում
      • Պլազմոֆիլինգ (մաշկի աուտոպլազմային թերապիա)
      • Սպա-թերապիա («առողջություն ջրի միջոցով»)
    • Ստոմատոլոգիա
      • Ատամների գեղարվեստական վերականգնում
      • Ատամների էսթետիկ վերականգնում
      • Ատամների սպիտակեցում
    • Վիրաբուժական կոսմետոլոգիա (պլաստիկ վիրաբուժություն)
      • Աբդոմինոպլաստիկա (որովայնի պլաստիկա)
      • Բլեֆարոպլաստիկա (կոպերի պլաստիկ վիրաբուժություն)
      • Գլյուտեոպլաստիկա (հետույքի պլաստիկա)
      • Դեմքի ուրվագծային պլաստիկա
      • Էսթետիկ ռինոպլաստիկա
      • Ինտիմ վերաբուժություն
      • Լիպոսակցիա (մարմնի եզրագծային շտկում ճարպերի հեռացման հաշվին)
      • Լիպոֆիլինգ (եզրագծային շտկում սեփական ճարպերով)
      • Լիֆտինգ (մաշկի ձգում)
      • Մազերի փոխպատվաստում
      • Մամոպլաստիկա (կրծքագեղձի պլաստիկ վիրաբուժություն)
      • Շրթունքների պլաստիկա
      • Ստորին վերջույթների էսթետիկ երկարացում և շտկում
      • Օտոպլաստիկա (ականջների պլաստիկա)
      • Ֆեմորոպլաստիկա (ազդրի ներքին մակերեսի ձգում)
  • Այլ
    • Կլինիկաներ
    • Բժիշկներ
    • Ծառայություններ
Շենգավիթ բժշկական կենտրոն

Շենգավիթ բժշկական կենտրոն

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծառայություններ
  • Բժիշկներ
  • Լուրեր
  • Հոդվածներ
  • Տեսասրահ
  • Այլ
    • Գիտական հոդվածներ
    • Հաճախ տրվող հարցեր
    • Հետադարձ կապ
    • Կոնտակտ
Արագ որոնում
  • Գլխավոր
  • Կլինիկաներ
  • Շենգավիթ բժշկական կենտրոն
  • Մեր մասին

Մեր մասին. Շենգավիթ բժշկական կենտրոն

Շենգավիթի բժշկական կենտրոն
Ծառայությունները

1.    Արտամարմնային բեղմնավորում
Արտամարմնային բեղմնավորմամբ անպտղության բուժման տարբեր տեսակներ կան. Սովորական, որն արվում է այն դեպքում, երբ ամուսնու սերմը բավարար վիճակում է և խնդիրները մեծ մասամբ կնոջ հետ են կապված, մյուսը բարդ տեսակն է, երբ անպտղության պատճառն անհայտ է և բուժումն էլ անց է կացվում ավելի բարդ տեխնոլոգիայով: Դրա ժամանակ արվում է սերմնաբջջի ինտրացիտոպլազմատիկ ներարկում ձվաբջջի մեջ: Արտամարմնային բեղմնավորման իրականացման մեթոդներն են փոխնակ մայրության, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմի կիրառումը:

2.    Սաղմի, ձվաբջջի և սերմնահեղուկի սառեցում
Սառեցումը կատարվում է ամենաժամանակակից մեթոդներով:

3.    Աչքի միկրովիրաբուժություն և լազերային վիրաբուժություն
 Շենգավիթի տեսողության լազերային կորեկցիայի կենտրոնում կատարվում են գրեթե բոլոր տեսակի ակնաբուժական վիրահատությունները:
..................................................................................................................................................
Արտամարմնային բեղմնավորում
Այսօր Հայաստանում թույլ է տրվում դոնորական ձվաբջջի, սերմնաբջջի և փոխնակ մայրերի օգտագործումը, մինչդեռ կան շատ երկրներ, նաև եվրոպական, որտեղ դա արգելված է:
Այդ զույգերը կարող են կենտրոնում ստանալ անհրաժեշտ  ծառայությունները: Կա միայն մեկ սահմանափակում՝Հայաստանի հանրապետության օրենքով արգելվում է այլ ազգի ներկայացուցչին տրամադրել հայազգի փոխնակ մայրեր և դոնորներ: Նման դեպքերում դրսից եկողը իր հետ կարող է բերել փոխնակ մայր կան դոնոր և նոր միայն օգտվի ծառայություններից:
Եթե դրսից եկած պացիենտն ունի Հայաստանի քաղաքացիություն, ապա օգտվում է այստեղի դոնորներից և փոխնակ մայրերից:

Արտամարմնային բեղմնավորումը տարբեր է՝ կախված զույգերի մոտ առկա խնդիրներից: Այն դեպքում, երբ ամուսնու սերմը բավարար վիճակում է և խնդիրները մեծ մասամբ կնոջ հետ են կապված, բուժումը սովորական տարբերակով է արվում, իսկ երբ անպտղության պատճառն անհայտ է՝ բուժումն անց է կացվում ավելի բարդ տեխնոլոգիայով և  իքսի տարբերակով, որի ժամանակ արվում է սերմնաբջջի ինտրացիտոպլազմատիկ ներարկում ձվաբջջի մեջ: Արտամարմնային բեղմնավորման  մեթոդներն են սուրագատ՝ փոխնակ մայրության, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմի կիրառումը:
Արտամարմնային բեղմնավորումը, բնականաբար, միշտ մարմնից դուրս է իրականացվում: Բեղմնավորված սաղմը երրորդ կամ հինգերորդ օրը միայն տեղափոխվում է կնոջ կամ փոխնակ մոր օրգանիզմ:
Բոլոր անպտուղ զույգերի համար հետազոտությունները հիմնականում նույնն են. կնոջ և տղամարդու հորմոնալ ֆոների հետազոտություն,  ինֆեկցիոն հիվանդությունների, արյան մակարդելիության, հակամարմինների, փոքր կոնքի օրգանների, կրծքագեղձերի, վահանագեղձի ուլտրաձայնային հետազոտություններ, նաև ստանդարտ հետազոտություններ, որոնք արվում են բոլոր վիրահատություններից առաջ՝ ռեզուս խումբը, արյան ընդհանուր և բիոքիմիական անալիզ և այլն: Եթե կա որևէ սոմատիկ հիվանդություն, ապա արվում են նաև լրացուցիչ հետազոտություններ:
Պրոցեսի տևողությունը 2-3 ամիս է, կախված հետազոտությունների ժամանակ հայտնաբերված խնդիրներից: Եթե խնդիրներ չկան, մինչև սաղմի տեղադրումը տևում է երկու ամիս:
Արտամարմնային բեղմնավորման ժամանակ ձվարանների խթանման տարբեր կանոնակարգեր՝ պրոտոկոլներ կան՝ կարճ և երկար: Երկարը տևում է  մոտ 20 օր, կարճը՝ մոտ 11-12 օր: Դա արտամարմնային բեղմնավորման ընդհանուր պրոցեսն է, մինչև սաղմի տեղադրումը: Տևողության ընտությունը կախված է կնոջ առանձնահատկություններից: Բժիշկը, հաշվի է առնում կնոջ տարիքը, պատմությունը, անպտղության պատճառը: Մեկ ամիս էլ պահանջվում է հետազոտությունների համար, եթե դրանց ընթացքում խնդիրներ են հայտնաբերվում, նայած թե ինչպիսին են, ժամանակը երկարում է: Հնարավոր է վիրահատական միջամտության անհրաժեշտություն լինի մինչ բեղմնավորումը: Եթե լայնածավալ միջամտություն է, ավելի երկար ժամանակ է պահանջվում ապաքինման համար մինչև հիմնական պրոցեսը: Եթե փոքր ծավալով է՝ մինիմում մեկ ամիս:
Երբեմն բեղմնավորումն առանց խթանման է արվում՝ առանց դեղորայքի՝ մի ֆոլիկուլի վրա. հենց բնական ցիկլի ընթացքում:
Եթե հետազոտությունները լրիվ արված են և արդեն սաղմը տեղադրված է, հղին որոշ ժամանակ՝ մինչև 12-13  շաբաթը ցանկալի է, որ մնա  ռեպրոդուկտոլոգի հսկողության տակ:
12 շաբաթ անց, երբ արդեն հանվում է դեղորայքը, հղին դառնում է սովորական հղի և կարող է կանգնել հաշվառման և ծննդաբերել:  Արտամարմնային բեղմնավորումը կեսարյան հատման ցուցում չէ: Եթե միաժամանակ կան այլ ցուցումներ կեսարյան հատման համար, միայն դա կարող է պատճառ լինել վիրահատական միջամտության:
Արտամարմնային բեղմնավորմամբ կանանց մեծ մասը ծննդաբերում է բնական ճանապարհով:
Արտամարմնային բեղմնավորմամբ զբաղվող բժիշկները սովորաբար կամ հղիությունն են վարում, կամ մանկաբարձությունը: Բայց կենտրոնում կան բացառիկ մասնագետներ, ովքեր երկուսի ընթացքն էլ վարում են, և կնոջը հսկում սկզբից մինչև վերջ:

Արդեն սկսում է գործել ժամանակակից մեթոդներից ևս մեկը, որը վաղուց արվում է դրսի երկրներում: Կենտրոնը Հայաստանում առաջինն է դա կիրառելու: Դա պրեդինպլանտացիոն դիագնոստիկան է. Երբ  հետազոտվում են դեռ մոր որովայնի խոռոչ չտեղադրված էմբրիոնի քրոմոսոմները: Դա շատ կարևոր է հատկապես մեծ տարիքի կանանց մոտ, քանի որ ընտրվում են առողջ էմբրիոնները և նոր տեղադրվում: Երաշխիք է տրվում, որ այդ երեխան առողջ է:
Կենտրոնում շուտով սկսելու են կարևոր հետազոտություն անել՝  պարբերական հիվանդների մոտ սաղմի գենային հետազոտություն՝ նախապես պարզելու համար, թե  էմբրիոնն ունի արդյոք այդ հիվանդության գեները:

 Տեխնիկական հագեցվածությունը
Արտամարմնային բեղմնավորման համար շատ կարևոր է լաբորատորիայի տեխնիկական հագեցվածությունը: Եվ կենտրոնի լաբորատորիան հագեցված է ամենաժամանակակից տեխնիկայով,  որի շնորհիվ հնարավոր է դարձել կիրառել ամենակատարելագործված մեթոդներից է մեկը՝ իմսի մեթոդը: Դա թույլ է տալիս հատուկ մանրադիտակով և հատուկ տեխնիկական հագեցվածություն ունեցող լաբորատորիայում ընտրել մորֆոլոգիապես առողջ սերմնաբջիջներ: իմսին՝ արդեն նշված ինտրացիտոպլազմատիկ ներարկման՝ իքսիի տարբերակներից մեկն է: Եթե արվում է իքսի, արվում է նաև իմսի և ներարկվում են արդեն ընտրված առողջ սերմնաբջիջները:
Քանի որ պահանջվում է նաև բարձր որակի  ուլտրաձայնային հետազոտություն. արտամարմնային բեղմնավորում կատարող բժիշկներն անպայման միաժամանակ ունեն ուլտրաձայնային բժշկի մասնագիտացում և ինքնուրույն կատարում են ուլտրաձայնային հետազոտություն,  հետևում ֆոլիկուլների աճին:
Սաղմի, ձվաբջջի և սերմնահեղուկի սառեցման ծառայություն
Սառեցումը կատարվում է ամենաժամանակակից մեթոդներով: Կան տարբեր մեթոդներ, բայց ամենաժամանակակիցը և ամենաէֆեկտիվը վետրիֆիկացիայի մեթոդն է :

Համագործակցությունները
Բաժինը մասնակցում է  աշխարհում անցկացվող ռեպրոդուկտոլոգիային վերաբերվող գրեթե  բոլոր կոնֆերանսներին: Կա տրադիցիա, որ երբ տարին մեկ անգամ՝ հունվարին, լինում է եվրոպական ռեպրոդուկտոլոգների ասոցիացիայի կոնֆերանսը տարբեր քաղաքներում, կոնֆերանսին բաժինը մասնակցում է ողջ կազմով: Մյուս կոնֆերանսներին մասնակցում է մեկ կամ երկու բժիշկ և  տեղեկատվություն բերում  մյուսների համար:
Հաճախ հյուրեր են լինում ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայից:
Սերտ կապեր կան հիվանդանոցի տարածքում գտնվող մի կազմակերպության հետ, որը զբաղվում է փոխնակ մայրերի, ձվաբջջի և սերմնաբջջի դոնորներ փնտրելով, ունի ստվար կատալոգ: Եթե զույգը դիմում է այս կամ այն մեթոդի կիրառման  համար, ուղղորդվում է դեպի այդ կազմակերպություն, և այդ հարցը շատ հեշտ լուծում է ստանում:
Բաժանմունքը զբաղվում է նաև գիտական հետազոտություններով: Կատարվել է խոշոր հետազոտություն Կարինե Էդուարդովնայի կողմից  2010-2015 թ-երին հայ զույգերի առանձնահատկություններին  վերաբերող:

Աչքի միկրովիրաբուժություն և լազերային վիրաբուժություն

Ծառայություններ

1Տեսողության լազերային կորեկցիա կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի դեպքում Femto lasik /Super Lasik, /Zeiss Mel 80, Ziemer Cristal Line //:
2.Ներակնային ֆակիկ ոսպնյակների իմպլանտացիա /STAAR ICL. Շվեյցարիա/ բարձր աստիճանի ամետրոպիաների կորեկցիայի նպատակով:
3.Կերատոկոնուսի կոմպլեքս բուժում: Crosslinking, Keraring  ինտրաստոմալ սեգմենտների իմպլանտացիա ֆեմտոսեկունդային լազերի միջոցով, ինչպես նաև եղջերաթաղանթի փոխպատվաստում:
4.Կատարակտի հեռացում միկրոկոաքսիալ ֆակոէմուլսիֆիկացիա ուլտրաժամանակակից ֆակոէմուլսիֆիկատորով  Infinity 3 /Alcon, ԱՄՆ/, պրեմիում ոսպնյակների իմպլանտացիայով ./տորիկ և մուլտիֆոկալ/ աստիգմատիզմի և տարիքային հեռատեսության կորեկցիայի նպատակով:
5.Գլաուկոմայի վիրաբուժություն լազերների միջոցով. /YAG իրիդէկտոմիա, տրաբեկոիլոպլաստիկա/, սինուստրաբեկուլէկտոմիա, չթափանցող խորը սկլերէկտոմիա, ինչպես նաև պրեմիում դասի Ex-PRESS glaucoma device /Alcon ԱՄՆ/    շունտերի իմպլանտացիա:
6.Ցանցաթաղանթի ֆոտոլազերկոագուլյացիա ցանցաթաղանթի պերիֆերիկ դեգեներացիաների, դիաբետիկ անգիորետինոպաթիայի և այլ հիվանդությունների դեպքում ուլտրաժամանակակից լազերի միջոցով /Zeiss Visulas,Գերմանիա/
7.Աչքի օկուլոպլաստիկ վիրահատություններ պտոզի, կոպերի արտաշրջման և ներշրջման դեպքում, դակրիոցիստորինոստոմիա, բոտուլոտոքսինի ներարկումներ և այլն:
8.բորբոքային և դեգեներատիվ հիվանդությունների բուժումը բլեֆարիտի, կերատիտի, կոնյուկտիվիտի և ուվեիտի դեպքում:
9.Չոր աչքի համախտանիշի ժամանակակից հետազոտություն և բուժում:
10.Երեխաների և դեռահասների բուժում կարճատեսության, հեռատեսության, աստիգմատիզմի, շլության և այլ դեպքերում:
11.Տեսողության կոնտակտային կորեկցիա պրեմիում դասի կոնտակտային օպտիկական ոսպնյակների Air Optix /Alcon, ԱՄՆ/ միջոցով:

Շենգավիթի  տեսողության լազերային վերականգնման՝ կորեկցիայի կենտրոնում կատարվում են գրեթե բոլոր տեսակի ակնաբուժական վիրահատությունները և համապատասխան բուժումները:
Դրանք են՝ կարճատեսության, հեռատեսության, աստիգմատիզմի բուժում լազերային միջամտությամբ,  կատարակտայի, գլաուկոմայի և կերատոկոնուսի բուժում տարբեր ժամանակակից մեթոդներով, ներակնային ոսպնյակների օգտագործում տարբեր ցուցումներով, կոպերի էսթետիկ վիրահատություններ:

Տեսողության լազերային վերականգնման համար կենտրոնն ունի ամենաժամանակակից լազերները՝ Հայաստանում միակ ցեիսէֆցիներ ֆիրմաների լազերները, որոնք թույլ են տալիս կատարել լազերային կորեկցիա ամենաժամանակակից մեթոդով, Femto Lazik եղանակով: Այս մեթոդը՝ ի տարբերություն մյուս մեթոդների, ամենաապահովն է, միջամտությունն արվում է երկու լազերով՝ առանց դանակի և, բնականաբար, առանց կտրվածքի: Պացիենտները շատ արագ ապաքինվում են և գնում տուն առանց կլինիկայում մնալու: Երկու աչքերն էլ վիրահատվում են և երկրորդ օրվանից պացիենտը կարող է՝ 100 տոկոսանոց տեսողությամբ, արդեն անցնել աշխատանքի:
Բուժման ամբողջ ընթացքը տևում է երեք օր: Պետք է ընդամենը մեկ օր շուտ գհետազոտությունների: Եվ կենտրոնում առկա դիագնոստիկ բարդ սարքերով կատարվում են էֆեկտիվ հետազոտություններ, որոնք տևում են մոտ մեկ ժամ: Իհարկե, կան նաև ավելի մակերեսային հետազոտություններ՝ 10-15 րոպե տևողությամբ:
 Դրանից արդեն պարզ է դառնում, թե ինչ բուժում կարելի է անցկացնել: Եթե հակացուցում չկա և կարելի է լազեր անել, հաջորդ օրն արվում է վիրահատությունը, որի տևողությունը մոտ 10 րոպե է: Երրորդ օրը հիվանդը մեկ անգամ էլ է ստուգվում  կենտրոնում: Ցուցումներն են՝ կարճատեսությունը, հեռատեսությունը և աստիգմատիզմը:


Կատարակտայի և գլաուկոմայի բուժումը կենտրոնում իրականացվում է ամենաժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Գլաուկոմայի համար սկզբում մեծ մասամբ օգտագործվում են տարբեր տեսակի ներակնային աչքի կաթիլներ, եթե էֆեկտիվ չէ, նոր միայն արվում է լազերային բուժում: Երկու տեսակի լազեր կա, երկուսն էլ շատ էֆեկտիվ են:
Բայց եթե դա էլ էֆեկտիվ չէ, արդեն վիրահատություն է արվում: մոտ 4-5 տեսակի վիրահատություններ կան: Կիրառվում են բոլոր տեսակի ամենաժամանակակից ոսպնյակները, շունտերը, որոնք այսօր կան աշխարհում: Ամենալավը  ողջ աշխարհում Alcon ֆիրմայի աչքի  ստենդներն են, որոնք  կոչվում են Ex-PRESS glaucoma device: Հայաստանում առաջինը այն դրվել է այս կենտրոնում և այժմ էլ վիրահատությունների մեծ մասը այստեղ է արվում:

Արվում են նաև մանկական հետազոտություններ, ակնոցների, վարժությունների նշանակումներ և այլն:

Էսթետիկ վիրահատությունները՝ օկուլոպլաստիկան ./ բլեֆարոպլաստիկաներ, կոպերի պլաստիկա և այլն./ արվում են կոպերի դեֆորմացիայի, պտոզի՝ կոպերի իջեցման ժամանակ, պլաստիկայի համար՝ բոտուլոտոքսինի ներարկումներով,:
Անցկացվում է աչքերի և կոպերի բորբոքային դիագնոստիկա և բուժում: Մասնագետներ կան, ովքեր զբաղվում են կոնտակտային լինզաներով, այսինքն տեսողության կոնտակտային կարգավորմամբ:

Կերատոկոնուսի բուժումը կենտրոնում   արվում է ամենաժամանակակից մեթոդներով և սարքերով: Քանի որ կերատոկոնուսը շատ տարածված է Հայաստանում, դրանով այստեղ զբաղվում են բավականին խորը կերպով: Դրա բուժման համար արդեն մեկ տարի է կիրառվում է Alcon Infinity 3 սարքը, դա աշխարհում ամենանորագույն սարքն է: Եվ, ի տարբերություն նախորդ սարքի, որի ժամանակ կտրվածք էր արվում, մտնում էին աչքի մեջ մոտ 3.2 մմ և երբեմն կար էր դրվում, հիմա դա 2 մմ է և ընդհանրապես կար չի դրվում: Բնական է, աչքն էլ շուտ լավանում է:
Հայստանում միայն այստեղ են կիրառվում  հատուկ կերառինգեր, օղեր, որոնք լազերի միջոցով տեղադրվում են եղջրաթաղանթի մեջ: Եվ  կերատոկոնուսով մարդն արդեն կարող է բարձր տեսողություն ստանալ: Կերատոկոնուսի բուժման համար  արվում է պրոսլինգ հինգ՝ լազերին նման սարքով. Այդ կերպ կանգնեցվում է հիվանդությունը:  

Ներակնային ոսպնյակներով հնարավոր է կարգավորվել տեսողության լուրջ խնդիրները:  Բարձր կարճատեսության ժամանակ, երբ կա ասենք մոտ  -20, և +20 հեռատեսություն, կարճատեսություն կամ աստիգմատիզմ, երբ լազերով այլևս հնարավոր չէ վիճակը կարգավորել և ամեն տեղ մերժում են որևէ միջամտություն կատարել, այս կենտրոնում առաջարկվում է նոր լուծում: Աչքի մեջ դրվում են  հատուկ շվեյցարական STAAR ֆիրմայի կոնտակտային ներակնային ոսպնյակներ: Դրանք մեկ անգամ դրվում են և արդեն ամբողջ կյանքում 100 տոկոսանոց  տեսողություն ապահովվում:
Գլաուկոմայի ժամանակ օգտագործվում են հատուկ շունտեր՝ Es-PRESS Alco ֆիրմայի:
Հաջողությամբ բուժման են ենթարկվում նաև տարբեր հիվանդությունների ժամանակ հատակի խնդիրները՝ մակուլոդեգեներացիա՝ տարիքային, դիաբետի ժամանակ հատակի հետ կապված փոփոխություններ, կարճատեսների մոտ պատռվածքներ: Այդ խնդիրներից մի մասի դեպքում լազերով շատ էֆեկտիվ կերպով պրոցեսը սահմանափակվում է:
Դիաբետի ժամանակ արվում են ներակնային հատուկ ներարկումներ, դրանով տեսողությունը  պահպանվում է: Այսինքն, ցանցաթաղանթի ծավալն էլ է հսկողության տակ և դրական դինամիկայով:
Չոր աչքի սինդրոմով հիվանդների համար հատուկ սարքով և համապատասխան մասնագետի օգնությամբ դիագնոստիկ թեսթ է արվում, որով մեկ րոպեում ճշգրիտ ախտորոշում է դրվում՝ առկա է չոր աչք, թե՝ ոչ:  Ինֆլամանդրայ կոչվող այդ սարքը կրկին Հայաստանում միայն մենք ունենք:  Աչքի պաթոլոգիաների բուժումը հիմնականում 1-3 օր է տևում, բայց գլաուկոման ավելի երկար է վերականգնվում՝ 10 օր, կատարակտան՝ 4-6շաբաթ:   Այդ ընթացքում լավ կլինի մարդը հսկողության տակ գտնվի բժշկի կողմից:

Ակնաբուժական վիրահատություններն արվում են տեղային անզգայացմամբ՝ աչքի կաթիլներով: Միայն շատ զգայուն հիվանդները, իրենց ցանկությամբ կարող են ընդհանուր անզգայացմամբ վիրահատվել:

Վիրահատությունների հակացուցումները ծայրահեղ ծանր, չբուժված և հսկողության տակ չգտնվող դիաբետով, ուռուցքային, սիրտ-անոթային, գանգ-ուղեղային հիվանդություններն են:
Բոլոր դեպքերում անհատական մոտեցում է պետք, ծանոթանալ խնդրի հետ կոնկրետ դեպքում: Եթե հիվանդն ունի դիաբետ, ինֆարկտ, բայց բուժվում է համապատասխան մասնագետի մոտ, կարող է վիրահատությունը հետաձգվել մի տասը օր, մինչև իր մասնագետը դեղերի չափը ճշգրտի:


Տեխնիկական հագեցվածությունը
Լազերային կորեկցիան առաջ արվում էր լեյզիկ եղանակով՝ և լազերով, և կտրվածքով: Հիմա ձեռք են բերվել Zeiss և Ziemer ֆիրմայի երկու լազեր, երբ կտրվածք չի արվում, 99 տոկոս էֆեկտիվ է, բարդություններ գրեթե չկան:
Արդեն երեք տարի է օգտագործվում են STAAR ֆիրմայի բարձրորակ ներակնային ոսպնյակները:  Դրանք թանկ են, բայց և երբեմն դա տեսողությունը կարգավորելու միակ տարբերակն է: Ակնոցները նման դեպքերում  շատ են իջեցնում տեսողությունը, կոնտակտային լինզաները կոշտ են, դժվար է կրել, իսկ այստեղ կարող է -20-ը շատ արագ վիրահատվել և կարգավորվել: Սկզբում մի աչքն է արվում, մի քանի օրից մյուսը:
Հաջորդը Աերոգ ֆիրմայի Crosslinking սարքն է, որն այսօր համարվում է համաշխարհային մակարդակի ամենաապահովը, ամենալավը, ամենաառաջինը:

Ցանցաթաղանթի պաթոլոգիաների համար Դեցեյս ֆիրմայի լազեր է օգտագորվում, որն այսօր համարվում է լավագույններից: Կոնտակտային լինզաները ալգոն ֆիրմայի են և էֆեկտիվ: Դրանք շնչող լինզաներ են, օդ թափանցող լինզաներ, դրա համար մարդիկ շատ հեշտ են կրում:

Վերջին  ձեռքբերումն այն է, որ կենտրոնը դարձել է գերմանական Ցեյիս օպտեկ ֆիրմայի ռեֆերենդ ցենտր, այսինքն նրանց գործընկեր: Այդ ֆիրման ունի ամենաբարձրորակ սարքավորումները. Օրինակ, նրանց լազերները լավագույնն են աշխարհում:
Համագործակցությունը հնարավորություն է տալիս կիրառել իրենց տեխնոլոգիաները շատ ավելի մատչելի, դրանք ոսպնյակներն են, լազերները: Այդ համագործակցության շնորհիվ կենտրոնում անցնում են հատուկ մասնագիտացում Ռեուսաստանից, ԱՄՆ-ից, և այլ տեղերից, նաև Հայաստանից ակնաբույժներ, ովքեր ստանում են միջազգային ուժ ունեցող սերտիֆիկատ, որը հաստատվում է Ցեյս օպտեկ ֆիրմայի տնօրենի և կենտրոնի կողմից:
Եվ որակավորման եկողները կուրսի ընթացքում կարող են ընտրել կատարակտայի վիրաբուժություն և լազերային կորեկցիա: Այսինք, միանգամից երկու ուղղություն:
Համագործակցություն կա նաև այլ ֆիրմաների հետ՝  ցեյս, ալգոն, զիմեր ֆիրմաների, հայկական լիկվոր ֆիրմայի հետ, որն ունի հետաքրքիր, փոխարինողը չունեցող աչքի կաթիլներ:
Լեյկա ֆիրմայից ձեռք են բերվում բարձրորակ, օպերացիոն միկրոսկոպներ:
Բացի դա կենտրոնում բոլորը ժամանակ առ ժամանակ ստանում են վերապատրաստումներ տարբեր կենտրոններում:
Համագործակցություն կա Մոսկվայի Շոլդորովի կլինիկայի, Գեն Հոլցի կլինիկայի հետ,
 պրոֆեսոր Սալամատինի հետ, ում անունով կոչվում է  Լատվիայի կլինիկան: Կենտրոնում օգտագործվում են նաև նրանց տեխնոլոգիաները:
Գիտական աշխատանքները շատ են կարևովրում կենտրոնում: Գրված հոդվածներն ուղարկվում են արտասահման: Ամեն բժիշկ իր մասնագիտական ուղղությամբ նաև գիտական աշխատանքով է զբաղվում:

Արտաշես Արտեմիչ

Հայաստանում

Կլինիկաներ Բժիշկներ Ծառայություններ Լուրեր Հոդվածներ

Շենգավիթ բժշկական կենտրոն: հիմնական ծառայությունները

Արտամարմնային բեղմնավորում Կատարակտի վիրաբուժություն Կեռատոկոնուսի բուժում Տեսողության լազերային շտկում +

Շենգավիթ բժշկական կենտրոն: բժիշկները

Կապվեք մեզ հետ

38/18, փող. Պուշկին, Երևան, 0010, Հայաստանի Հանրապետություն
Оperators:
Armenian: +374 10 53 19 93
Russian: +374 77 53 19 93
English: +374 99 53 19 93
Arabic: +374 41 53 19 93
Persian: +374 91 53 19 93
info@med-armtours
Դիտել քարտեզը

Որոնել կլինիկաներ

Որոնել բժիշկներ

38/18, փող. Պուշկին, Երևան, 0010, Հայաստանի Հանրապետություն

Оperators:
Armenian: +374 10 53 19 93
Russian: +374 77 53 19 93
English: +374 99 53 19 93
Arabic: +374 41 53 19 93
Persian: +374 91 53 19 93

info@med-armtours

  • Բարի գալուստ Հայաստան
  • Հայաստանի մասին
  • Կայքի հետադարձ կապ
  • ՀՏՀ կայքի ադմինիստրացիային
  • Կլինիկաներ
  • Բժիշկներ
  • Ծառայություններ

2015 © Բժշկական տուրիզմ Հայաստանում | Բոլոր իրավունքները պաշտպանված են